«Դասական ուղղագրություն»
Երբ վերանայվում են անցյալի սխալները, երբ անհամեմատ լայն կապեր են ստեղծվում Սփյուռքի հետ, երբ ավելի է ընդլայնվում խոսքի ու մամուլի ազատությունը, Հայաստանում այսպես թե այնպես դարձյալ շրջանառության մեջ է մտնում նաև դասական ուղղագրությունը: ԵՎ մեր նպատակն է վերացնել դասական և սովետական հայ ուղղագրությունների միջև գոյություն ունեցող անջրպետը։
Բովանդակություն
Scripts
Ուղղագրութեան կանոններ
ւ - ի եւ վ - ի գրութիւնը
Բառասկզբում ւ երբեք չի գրւում: Բառամիջում եւ բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ վ լսուելիս գրւում է ւ, ինչպէս՝
ավան-աւան
անձրև-անձրեւ
ավարտ-աւարտ
բարև-բարեւ
ավել-աւել
բևեռ-բեւեռ
ավետել-աւետել
ավետարան-աւետարան
Երևան-Երեւան
բավական-բաւական
Սևան-Սեւան
բավարար-բաւարար
գավաթ-գաւաթ
նաև-նաեւ
գրավել-գրաւել
կարևոր-կարեւոր
գավիթ-գաւիթ
հևալ-հեւալ
խավար-խաւար
ձև-ձեւ
սարկավագ-սարկաւագ
տերև-տերեւ
շոգենավ-շոգենաւ
արծիվ-արծիւ
անթիվ-անթիւ
իւ - յու ի գրութիւնը
ուղղագրութեան յու երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է իւ երկու տառը,
արյուն-արիւն
բարություն-բարութիւն
սյուն-սիւն
ալյուր-ալիւր
հնչյուն-հնչիւն
յուղ-իւղ
հյուր-հիւր
յուրաքանչյուր-իւրաքանչիւր
կայուն-կայուն
երեխայություն-երեխայութիւն
Ու - ն վ - ի արժեքով
Բառերի մէջ ա, ե, է, ի, ո ձայնաւորներից առաջ, բաղաձայնից եւ յ կիսաձայնից յետոյ վ լսուելիս դասական ուղղագրութեամբ ւ կամ վ չի գրւում, այլ նրանց արժէքով գրւում է ու
հարված-հարուած
հարություն-յարութիւն
ջարդվածք-ջարդուածք
շվար-շուար
կալվածք-կալուածք
թվաբանություն-թուաբանութիւն
պատվական-պատուական
նվեր-նուեր
հալվել-հալուել
Զվարթ-Զուարթ
հազվադեպ-հազուադէպ
լեզվաբան-լեզուաբան
ձվաձև-ձուաձեւ
Է տառի գրութիւնը
Դասական ուղղագրութեամբ բառավերջում է լսուելիս միշտ է է գրւում
ափսե-ափսէ
բազե-բազէ
մարգարե-մարգարէ
Վահե-Վահէ
մանրէ-մանրէ
Բառերի մէջ է լսւում եւ է գրւում է գլխաւորապէս այն դէպքերում, երբ այդ է - ն կարող է հնչիւնափոխուել ու դառնալ ի,
գեր-գէր
դեմք-դէմք
զենք-զէնք
վեպ-վէպ
հավետ-յաւէտ
կան բառեր էլ, որոնց մէջ գրւում է է, բայց այդ է - ն չի հնչիւնափոխւում,
աղվես-աղուէս
անշեջ-անշէջ
գմբեթ-գմբէթ
արժեք-արժէք
մեկ-մէկ
թեպետ-թէպէտ
լեգեոն-լեգէոն
կուզեկուզ-կուզէկուզ
պարտեզ-պարտէզ
կրկես-կրկէս
հրեա-հրէայ
տեր-տէր
տնօրեն-տնօրէն
օրենք-օրէնք
ամենայն-ամենայն
ամենամեծ-ամենամեծ
չինարեն-չինարէն
գետ-գէտ
ոսկեղեն-ոսկեղէն
էջ-էջ
էշ-էշ
մեջ-մէջ
հանդես-հանդէս
սեր-սէր
վերք-վէրք
գրել-գրել
Արմեն-Արմէն
Աբել-Աբէլ
ոյ - ի գրութիւնը
ույ երեք տառով արտայայտուած հնչիւնը դասական ուղղագրութեամբ գրւում է ոյ երկու տառով
լույս-լոյս
բույս-բոյս
զույգ-զոյգ
կույս-կոյս
նույն-նոյն
մորաքույր-մօրաքոյր
եա - ի գրութիւնը
յա տառազոյգի փոխարէն դասական ուղագրութիւնն ունի եա տառազոյգը(սակայն ա - ից եւ ո - ից յետոյ աւելանում է - յեա)
Թումանյան-Թումանեան
երկարամյա-երկարամեայ
ալպյան-ալպեան
առավոտյան-առաւօտեան
Հայաստան-Հայաստան
հայացք-հայեացք
Գայանե-Գայեանէ
դայակ-դայեակ
հ թէ յ
Բառասկզբում յ գրվող բառերը ավելի քիչ են քան հ գրվողները, տարբերակելու հատուկ օրենքներ չկան։ Կարելի է հիշել, որ եթե գրական լեզուի բառասկզբի հ հնչիւնը բարբառներում (Վանի, Խոյի,Բայազէտի) հնչում է խ, գրական լեզւում գրւում է հ - ով, ինչպէս՝ հաց - խաց, հայ - խայ, հա - խա եւ այլն:
հագենալ-յագենալ
հաղթել-յաղթել
համառ-յամառ
հիշել-յիշել
հիշատակ-յիշատակ
հղի-յղի
հոբելյան-յոբելեան
հոգնակի-յոգնակի
հորինել-յօրինել
հույզ-յոյզ
հույժ-յոյժ
հանկարծ-յանկարծ
հաջորդ-յաջորդ
հունիս-յունիս
հետո-յետոյ
հարմար-յարմար
անհարմար-անյարմար
բարոյական-բարոյական
Բառավերջում յ
Դասական ուղղագրութեամբ բառավերջում ա - ից եւ ո - ից յետոյ դրւում է չարտասանուող յ
երեխա-երեխայ
արքա-արքայ
անխնա-անխնայ
երեկո-երեկոյ
մեծարգո-մեծարգոյ
սա-սա
դրա-դրա
աղա-աղա
հայ-հայ
բայ-բայ
Նոյ-Նոյ
խոյ-խոյ
քո-քո
ներքո-ներքոյ
կա-կայ
չկա-չկայ
Բառամիջում օ
բառամիջի օ - ն պէտք է ուղղակի յիշել
ակոս-ակօս
աղոթք-աղօթք
ամոթ-ամօթ
կրոն-կրօն
կոշիկ-կօշիկ
արտոնյալ-արտօնեալ
անոթի-անօթի
գոտի-գօտի
դրոշ-դրօշ
զորեղ-զօրեղ
օրոր-օրօր
երգեհոն-երգեհոն