«Ծրագրավորման առաջին քայլեր»

improve.am-ից
12:44, 23 Սեպտեմբերի 2013 տարբերակ, ImproveAdmin (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ներածություն

Այս նախագծի նպատակն է օգնել հայկական միջնակարգ դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներին տիրապետել և կիրառել ուսումնական գործընթացում ժամանկակից մոտեցումների (Logo, Scratch) հիման վրա ստեղծված տեխնոլոգիաներ:

Logo համակարգը թույլ է տալիս միջնակարգ դպրոցականներին ծանոթանալ ծրագրավորման լեզուների հիմունքներին, օգտագործելով "նկարող կրիա" գործիքը։ Գոյություն ունեն մի շարք Logo-ի իրականացումներ՝ ինչպես մասնավոր ձեռնարկությունների կողմից, այնպես էլ ազատ տարածվող ծրագրային ապահովման տեսքով։ Այստեղ ներկայացվում է վերջին տեսակի հայտնի համակարգերից մեկը՝ KTurtle ծրագիրը։

Scratch համակարգը մշակվել է հանրահայտ MIT Media Lab կենտրոնի կողմից։ Scratch-ի նպատակն է երեխաներին ծանոթացնել ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգերի ծրագրավորման հիմունքներին։ Scratch-ը ազատ տարածվող ծրագիր է, թեև բաց կոդով չէ, և աշխատում է բոլոր օպերացիոն համակարգերի վրա։

Ստորև բերված են այդ համակարգերի բեռնման և տեղադրման ցուցումները։

Ներկայումս մշակվում է Scratch համակարգի դասավանդման ուղեցույց 6-րդ դասարանի ուսուցիչների համար և ուղեցույց 7-րդ դասարանի ուսուցիցների համար՝ Kturtle-ի միձոցով Լոգո-ի դասավանդման համար։ Այդ ուղեցույցները նույնպես կարող եք բեռնել այս կայքից, և ցանկության դեպքում՝ մասնակցել դրանց կատարելագործմանը։

Վիրտուալ մեքենայով տարբերակը

Այս տարբերակը թույլ է տալիս առանց մեծ ջանքերի ունենալ բոլոր ծրագրերը և նյութերը արդեն տեղադրված վիճակում, վիրտուալ մեքենայի վրա։

1) Վիրտուալ մեքենան կարող եք բեռնել այստեղից http://school.instigate.am/school_program.vm.zip ։

2) http://downloads.vmware.com/d/info/desktop_end_user_computing/vmware_player/4_0 էջից բեռնեք Vmplayer համակարգի 4.0 կամ ավելի թարմ տարբերակը։

Scratch

Այս ծրագիրը կարող եք բեռնել http://scratch.mit.edu/ կայքից։

6-րդ դասարանցիների համար ոսուցման ուղեցույցը և օրինակները գտնվում են այստեղ http://school.instigate.am/6th_form.zip ։

Kturtle

Եթե դուք օգտագործում եք GNU/Linux օպերացիոն համակարգ (օր՝ Ubuntu կամ Suse), ապա կարող եք տեղադրել kde-edu փաթեթը, որն ընդգրկում է այս ծրագիրը, ինչպես նաև մի շարք այլ ուսուցողական ծրագրեր դպրոցականների համար;

Ծրագիրը մշակվում է այստեղ՝ http://edu.kde.org/kturtle :

7-րդ դասարանցիների համար ուսուցման ուղեցույցը և օրինակները գտնվում են այստեղ http://school.instigate.am/7th_form.zip ։