«Նաիրի աշխատանոց»: Խմբագրումների տարբերություն

improve.am-ից
(Թվային կառավարման հաստոց)
(Ռոբոտաշինական լաբորատորիաներ)
Տող 67. Տող 67.
 
== Ռոբոտաշինական լաբորատորիաներ ==
 
== Ռոբոտաշինական լաբորատորիաներ ==
  
Ռոբոտաշինությունը հանդիսանում է Ինժեներական լաբ-ի զարգացման հաջորդ փուլը։ Լաբ-ի մեջ ներառված ռոբոտաշինական հավաքածուն նախատեսված է Ինժեներական լաբորատորիայում ընդգրկված սարքավորումների և ծրագրերի միջավայրում աշխատանքի համար։ Հնարավորություն է տալիս սովորեցնել ռոբոտիկայի հիմունքները։
+
Ռոբոտաշինությունը հանդիսանում է Ինժեներական լաբ-ի զարգացման հաջորդ փուլը։Լաբ-ի մեջ ներառված ռոբոտաշինական հավաքածուն նախատեսված է Ինժեներական լաբորատորիայում ընդգրկված սարքավորումների և ծրագրերի միջավայրում աշխատանքի համար։ Հնարավորություն է տալիս սովորեցնել ռոբոտիկայի հիմունքները։
  
 
Իր մեջ ներառում է հետևյալ բաղկացուցիչները՝
 
Իր մեջ ներառում է հետևյալ բաղկացուցիչները՝

17:40, 8 Փետրվարի 2016-ի տարբերակ

Մեր առաքելությունը

Նպաստել աւագ դպրոցի կայացմանը որպէս մասնագիտական կրթութիւն տուող հաստատութիւն, միաժամանակ պատկառանք ներշնչելով գիտելիքի եւ գիտելիքահեն արտադրութեան նկատմամբ։ Հիմնական դպրոցներում ապահովել աշակերտների համակողմանի եւ ներդաշնակ զարգացում, շեշտ դնելով ոչ միայն բնագիտական եւ տեխնոլոգիական առարկաների վրայ այլեւ արուեստի, մշակոյթի եւ մարմնամարզութեան։

Մեր նպատակները

Նպաստել ՏՏ մասնագիտացումով ավագ դպրոցների կայացմանը՝ հասնելով դասավանդման այնպիսի որակի, որը թույլ կտա պատրաստել պրոֆեսիոնալ աշխատանքի պատրաստ մասնագետներ։

Բուհերում դասավանդվող առարկաները և կիրառվող ՏՏ գործիքները հարմարեցնել ՀՀ-ում գործող ՏՏ ոլորտի պահանջներին։

Ստեղծել հայրենական արտադրության գործիքներ և ծրագրեր կրթության ու գիտական հետազոտությունների ոլորտում կիրառելու համար։

Դպրոցներում ներկայացնել ժամանակակից ազատ և բաց կոդով կրթական ծրագրեր։

Իրականացնել փորձնական ծրագրեր՝ հիմնված ժամանակակից ուսումնական մեթոդաբանության և առաջատար տեխնոլոգիական ուղղությունների վրա և դրանք ներդնել կրթական համակարգում։

Հիմնարար սկզբունքներ

Ուսանողները և աշակերտները պիտի ստեղծեն սարքավորումներ սեփական միջոցներով, նույնիսկ եթե նման սարքեր արդեն կան պատրաստի։

Արտադրական մակարդակի սարքերը պիտի լինեն հայրենական արտադրության, նույնիսկ եթե նման արտադրանք հնարավոր է ներմուծել ավելի ցածր գներով։

Ծրագրային մասը ամբողջությամբ եւ սարքաւորումների մասը առաւելագոյնս պիտի լինի բաց կոդով եւ անվճար։

Լաբորատորիաներ

Lաբ-երը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդաբանությունների և գործիքների վրա: Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքներ, ճարտարագիտություն, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ, նաև կառուցել ԱԹՍ (անօդաչու թռչող սարքեր) արտալսարանային խմբակներում։

Ինժեներական լաբորատորիաներ

Ներառում է ծրագրային «Աղուէս» և «Կրիայ» գործիքները և ամբողջությամբ անվճար է։ Ծրագրերը, որոնց վրա աշխատում են «Աղուէս» և «Կրիայ» գործիքները, նույնպես անվճար և բաց կոդով են։ Մեկ փաթեթի մեջ ներառված են՝ 5 հատ Գուգարք համակարգիչ՝ յուրաքանչյուրն իր մոնիթորով, ստեղնաշարով և մկնիկով, եռաչափ տպիչ, գայլիկոնման հաստոց, համակարգիչներ եռաչափ տպիչի ու գայլիկոնման հաստոցի կառավարման համար։ Ծրագրային գործիքները կարող են ներբեռնվել դպրոցում, ինչպես նաև տանը եղած համակարգիչների վրա։

Աղուէս

«Աղուէս» կրթական ծրագիրը ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված Scratch ծրագրավորման միջավայրի հայերեն տարբերակն է, որը հնարավորություն է տալիս աշակերտներին ստեղծել իրենց խաղերը, անիմացիոն պատմությունները, ինտերակտիվ արվեստ։ «Աղուէս»-ը ապահովում է՝

ստեղծագործ ծրագրավորման միջավայր, իմաստալից և ոգևորող նյութ, ինտերակտիվ պատմություններ և խաղեր, արվեստ, պատկերներ, շարժում և անիմացիա:

Ծրագիրը կարող եք բեռնել ծանոթնալ ձեռնարկներին և տեսանյութերին:

Կրիայ

«Կրիայ» կրթական ծրագիրը ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված K-Turtle կրթական ծրագրավորման միջավայրի հայերեն տարբերակն է։

Հարմար է երեխաներին մաթեմատիկայի, երկրաչափության և ծրագրավորման հիմունքները ուսուցանելու համար։

Իրական հիմք է ծրագրավորում ուսումնասիրող սկսնակ աշակերտների համար։

Ծրագիրը կարող եք բեռնել ծանոթանալ ձեռնարկներին և տեսանյութերին

Եռաչափ տպիչ

Եռաչափ տպիչը իրենից ներկայացնում է թվային եռաչափ մոդելից եռաչափ օբյեկտի ստեղծման գործիք, հնարավորություն էտալիս մոդելավորել և տպել նոր սարքեր:Ինչպես նաև հնարավորություն ունի տպել իր սեփական դետալները, որոնցով հնարավոր է պատրաստել նոր եռաչափ տպիչ:

Տպիչի աշխատանքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութերից:

Թվային կառավարման հաստոց

Գայլիկոնման հաստոցը թվային երկչափ պատկերներից օբյեկտներ կտրելու գործիք է: Այն ամբողջուցյամբ կառավարվում է համակարգչով:

Տպիչի աշխատանքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութերից:

Ռոբոտաշինական լաբորատորիաներ

Ռոբոտաշինությունը հանդիսանում է Ինժեներական լաբ-ի զարգացման հաջորդ փուլը։Լաբ-ի մեջ ներառված ռոբոտաշինական հավաքածուն նախատեսված է Ինժեներական լաբորատորիայում ընդգրկված սարքավորումների և ծրագրերի միջավայրում աշխատանքի համար։ Հնարավորություն է տալիս սովորեցնել ռոբոտիկայի հիմունքները։

Իր մեջ ներառում է հետևյալ բաղկացուցիչները՝

տարբեր տեսակի շարժիչներ և զգայունակներ․ սալիկներ՝ շարժիչներն ու զգայունակները ղեկավարելու համար․ համակարգիչներ ռոբոտները աշխատեցնելու համար․ կրթական ծրագրային փաթեթներ՝ ծրագրավորման ու ռոբոտների ղեկավարման համար։

Էլեկտրոնիկայի լաբորատորիաներ

Հիմնված է Էտյեն Դելակրուայի մեթոդաբանության վրա։ Կատարվում է հնացած համակարգիչների վերագործարկում՝ քանդում ենք հին սարքավորումները և կառուցում կամ ստեղծում նորերը։ Աշխատանքը ընթանում է ստեղծագործ, հետազոտական և փորձարարական միջավայրում։

ԱԹՍ լաբորատորիաներ

Ներառում է ԱԹՍ ուսումնական ռոբոտը (քառաշարժիչ ԱԹՍ և օդանավեր), ուսումնական ուղղաթիռների վրա տեսախցիկներ տեղադրելու սարքավորումներ և տեսագրությունների մշակում (հիմնված Android և բաց կոդով GNU/Linux համակարգերի վրա), ինչպես նաև տաբլեթներ՝ ռոբոտները և ԱԹՍ սարքերը տեսողականորեն ղեկավարելու համար։ Լաբում կարող է ներառվել լրացուցիչ ՍեՌոբ ռոբոտը, որը մշակվել է Սայմոտեկի կողմից։

Նորություններ

Հետադարձ կապ

Էլ-փոստ` info@improve.am

Հեռ.`+374 (60) 46 47 00 (ext. 1104)