Արաքս Օպերացիոն Համակարգ: Խմբագրումների տարբերություն

improve.am-ից
(Նոր էջ. Արաքսը ազատ օպերացիոն համակարգ է, որը հիմնված է ԳՆՈՒ համակարգի եւ Լինուքս միջուկի վրա։ Այն նախագծվ...)
 
չ (Պաշտպանվեց «Արաքս Օպերացիոն Համակարգ» էջը (‎[edit=sysop] (indefinite) ‎[move=sysop] (indefinite)))
 
(No difference)

Ընթացիկ տարբերակը 22:52, 18 Դեկտեմբերի 2012-ի դրությամբ

Արաքսը ազատ օպերացիոն համակարգ է, որը հիմնված է ԳՆՈՒ համակարգի եւ Լինուքս միջուկի վրա։

Այն նախագծված է այնպես, որ

  • Աշխատի արագ։ Հայաստանի հիմնարկներում համակարգիչների պարկը միշտ չէ բավական արագ նորացվում։

Արաքսը ունի տարբեր պրոցեսորների համար օպտիմիզացված տարբերակներ։ (-march ֆլագի օգտագործումով) Մեկնարկող ծառայությունների նվազագույն հնարավոր քանակ հարմարավետ աշխատանքի համար։ Միջուկը սեղմված է LZMA ալգորիթմով արագ բացվելու համար։ Ծառայությունների զուգահեռ մեկնարկում (այժմ openrc համակարգի օգնությամբ) Այլընտրանքային, ոչ մի այլ դիստրիբուտիվում չօգտագործվող պլանավորող՝ BFS համակարգ։

  • Չլինի ոչ մի խոչընդոտ այն տարածելու, ոչ իրավական, ոչ տեխնիկական։

Կարելի է պարզապես պատճենել արդեն տեղակայված համակարգը ու այն կաշխատի։ (Օրինակ, այդ պատճառով բոլոր սկավառակային կոնտրոլերների դրայվերները միջուկի մաս են, ու մոդուլ չեն)

  • Օգտագործվեն ափսթրիմ ծրագրերի հնարավորին չափ շատ հնարավորությունները։

Օրինակ, մենք չենք հանում ռայզերֆս համակարգի ապահովումը միջուկից։

  • Անմիջապես տեղակայումից հետո հնարավոր լինի նվագարկել հնարավոին չափ շատ մուլտիմեդիա ֆորմատներ:

Այնպիսի դիստրիբուտիվները ինչպիսին է Ուբունթուն, վաճառում են աջակցություն ԱՄՆ տարածքում։ Իսկ ԱՄՆ տարածքում գործում են ԾԱ պատենտներ, որը խոչընդոտում է դիստրիբուտիվի մաս դարձնել օրինակ mp3 կոդեկներ։ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Եւրոպական բոլոր երկրների օրենսդրությունը ավելի ազատ է, եւ թույլ է տալիս դա։

  • Արաքսում օգտագործված են ուրույն միջուկի փաթչեր (BFS, Reiser4)
  • Բոլոր նորամուծություններն կամ փոփոխությունները հաղորդվում են ափսթրիմ։

Այսպես, այլ ԳՆՈՒ/Լինուքս դիստրիբուտիվներում հնարավոր է մեկ կտոցով կպնել ՀՀ 3g ինտերնետ պրովայդերներին։

  • Անմիջապես տեղակայումից հետո Արաքսը պարունակում է կոնսոլ ծրագրերի լայն բազմություն, որոնք ծացկում են առաջադեմ օգտագործողների հիմնական պահանջները(nmap, moc եւ այլն)։
  • Վիշապը, Արաքսի տեղակայիչը նախագծված է այնպես որ թույլ տա լրիվ անպատրաստ օգտագործողին տեղակայել Արաքս իր համակարգչի վրա։

Առաջադեմ օգտագործողները հնարավորություն ունեն տեղակայել համակարգը իրենց նախընտրած ֆայլային համակարգի վրա՝ xfs, reiserfs, եւ այլն

  • Արաքսը օգտագործում է Ջենթու փորթաջ համակարգը, սակայն ունի ուրույն գործիքներ, օրինակ epkg եւ ept-get։

Նրանք հարմար կլինեն Դեբիան/Ուբունթու համակարգերի փաթեթների կառավարման ծրագրերին սովոր մարդկանց։ Բացի դրանից ept-get ծրագիրը կարողանում է ծրագրերը հեռացնելիս ռեկուրսիվ հաշվել կախվածությունները, եւ առաջարկում է հեռացնել դրանք էլ, որը տարիներ իրականացված չէր Ջենթու գործիքներում։ Արաքս նախաձեռնող թիմը կարող է օգնել ձեռնարկություններին հետեւյալ ոլորտներում

  • Միգրացիա

Ապահովել միգրացիա ընթացիկ սեփաքանատիրական ԾԱ-ից դեպի ազատ ԾԱ, կրճատելով ծախսերը։ Մենք արդեն նախագծել ենք տեխնոլոգիաների անցումը թեթեւացնելու համար։

  • Աջակցություն

Մենք ունենք պատրաստի տեխնոլոգիաներ եւ լուծումներ փոքր եւ մեծ ձեռնարկությունների համար, ներառյալ ընդհանուր տեղեկատվական տարածքի իրականացումը, ընդհանուր հաշիվների նույնացում, ցանցային կրիչներ, եւ այլն։

  • Կրթություն

«Ինսթիգեյթ թրեյնինգ սենթեր»-ը ունի ծրագրավորման եւ ԳՆՈՒ/Լինուքս համակարգերի դասընթացների մեծ փորձ։

Ավելի մանրամասն նախագծին ծանոթանալու, կամ անդամների հետ կապի մեջ մտնելու համար կարելի է օգտագործել freenod-ի այէրսի ալիքները՝ #arax-os եւ #arax-dev, ինչպես նաեւ այցելելով կայքերը՝

Արաքսի վիքին Արաքսի կայքը

Այս պահին պրոեկտի կայքը տեղափոխվում է։