Գլխավոր էջ
Բարի գալուստ improve.am պորտալ։
Պորտալը ստեղծվել է մի շարք կազմակերպությունների և համախոհների նախաձեռնությամբ, որոնց կողմից իրականացվող նախագծերը ուղղված են բարելավել գիտելիքների և մասնագիտական հմտությունների որակը և հասանելիությունը Հայաստանում։ ԲովանդակությունՏեսլականՄեր նշանաբանն է. աշխատել երկրորդ քառորդակում: Ցանկանում ենք Հայաստանը տեսնել զարգացման այն փուլում, որտեղ ջանքերի մեծ մասը կնվիրվեն կարևոր և ոչ թե հրատապ խնդիրների լուծմանը: Օր. արտադրական ունակության, գիտական, մասնագիտական կրթության, տեխնոլոգիաների, մշակույթի զարգացում, և ոչ թէ ճգնաժամի հաղթահարման և այլ անհապաղ լուծման ենթակա խնդիրներ: Մեր առաքելությունըՆպաստել մասնագիտական հմտությունների զարգացմանը Հայաստանում: Մեր ցանկությունը իրականացնելու համար կան, անշուշտ, բազմաթիվ ուղիներ և եղանակներ, սակայն մենք մեր դերը տեսնում ենք հենց այս ոլորտում։ Մեր կարծիքով, զբաղվելով կարևոր խնդիրներով, մասնավորապես՝ մասնագիտական հմտությունների զարգացմամբ, մենք կկարողանանք ավելի որակյալ լուծում տալ հրատապ խնդիրներին և կանխել ու սահմանափակել դրանց հետագա առաջացումը։ Այս ամենի արդյունքում մենք կկարողանանք առավելագույնի հասցնել կարևոր խնդիրներով զբաղվելու մեր ժամանակն ու հնարավորությունները։ Նպատակներ
Քայլեր/նախագծերՎերը նշված նպատակներին հասնելու համար մենք իրականացնում ենք մի շարք նախագծեր, որոնց շրջանակներում
Մեր նախագծերը«Վիքիփեդիա․ դպրոցներ և համալսարաններ» նախագիծ «Հայկական ֆոնտեր և տեխնոլոգիաներ» «Կինետոգրաֆ» Հետադարձ կապԷլ-փոստ` info@improve.am Հեռ.` (10) 24 84 11 - 31 |