Գլխավոր էջ

improve.am-ից
Բարի գալուստ improve.am պորտալ։

Պորտալը ստեղծվել է մի շարք կազմակերպությունների և համախոհների նախաձեռնությամբ, որոնց կողմից իրականացվող նախագծերը ուղղված են բարելավել գիտելիքների և մասնագիտական հմտությունների որակը և հասանելիությունը Հայաստանում։

Տեսական

Մեր նշանաբանն է. աշխատել երկրորդ քառորդակում: Ցանկանում ենք Հայաստանը տեսնել զարգացման այն փուլում, որտեղ ջանքերի մեծ մասը կնվիրվեն կարևոր և ոչ թե հրատապ խնդիրների լուծմանը: Օր. արտադրական ունակության, գիտական, մասնագիտական կրթության, տեխնոլոգիաների, մշակույթի զարգացում, և ոչ թէ ճգնաժամի հաղթահարման և այլ անհապաղ լուծման ենթակա խնդիրներ:

Մեր առաքելությունը

Նպաստել մասնագիտական հմտությունների զարգացմանը Հայաստանում: Մեր ցանկությունը իրականացնելու համար կան, անշուշտ, բազմաթիվ ուղիներ և եղանակներ, սակայն մենք մեր դերը տեսնում ենք հենց այս ոլորտում։ Մեր կարծիքով, զբաղվելով կարևոր խնդիրներով, մասնավորապես՝ մասնագիտական հմտությունների զարգացմամբ, մենք կկարողանանք ավելի որակյալ լուծում տալ հրատապ խնդիրներին և կանխել ու սահմանափակել դրանց հետագա առաջացումը։ Այս ամենի արդյունքում մենք կկարողանանք առավելագույնի հասցնել կարևոր խնդիրներով զբաղվելու մեր ժամանակն ու հնարավորությունները։

Նպատակներ

  • ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական աղբյուրների հասանելիություն առավելապես ուսանողների և աշակերտների համար
  • հարստացնել առկա տեղեկատվական աղբյուրները՝ ներգրավելով հենց այդ աղբյուրներից օգտվողներին
  • հաստատել ներկրման և արտահանման հավասարակշիռ մակարդակ

Քայլեր/նախագծեր

Վերը նշված նպատակներին հասնելու համար մենք իրականացնում ենք մի շարք նախագծեր, որոնց շրջանակներում

  • կազմակերպվում են համակարգչային դասընթացներ GNU Linux օպերացիոն համակարգում աշակերտների, ուսանողների, սկսնակ/ապագա ծրագրավորողների համար։ Բաց և ազատ GNU Linux օպերացիոն այս համակարգի ընտրությունը պայմանավորված է ծրագրային փաթեթների մատչելիությամբ և հասանելիությամբ, որի հետևողական կիրառության շնորհիվ կսահմանափակվի վճարովի ծրագրային փաթեթների ներմուծումը։
  • տեղայնացվում են համակարգչային ծրագրեր
  • աշխատանքներ են տարվում էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրների՝ հանրագիտարանների, գրքերի, գրադարանների ստեղծման և համալրման ուղղությամբ
  • ստեղծվում են կայքէջեր այնպիսի ուսումնական հաստատությունների համար, որոնց կարիքները արժանի են հատուկ ուշադրության և միջամտության
  • սկսնակ մասնագետները ներգրավվում են իրական նախագծերում։ Այս կերպ նրանք հնարավորություն են ստանում իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում, իսկ նրանց ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվում մի շարք կարևոր նախագծեր։
== Մեր նախագծերը ==

«Վիքիփեդիա․ դպրոցներ և համալսարաններ» նախագիծ

«GNU/Linux Install Fest»

«Հայկական ֆոնտեր և տեխնոլոգիաներ»

Արաքս Օպերացիոն Համակարգ

«Կինետոգրաֆ»

«Հայկական ֆիլմեր»

«Ծրագրավորման առաջին քայլեր»

Հետադարձ կապ

Էլ-փոստ` info@improve.am

Հեռ.` (10) 24 84 11 - 31