Փորձնական

improve.am-ից
17:53, 11 Հոկտեմբերի 2012 տարբերակ, Vahagn (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Քրդերեն, հայերեն, ասորերեն և արաբերեն լեզուներից որևէ մեկի իմացությունն աշխատանքի ընդունվելիս հաշվի առնելու համար մեղադրվող Թուրքիայի Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին դատարանն արդարացրել է։


Լեզուների իմացությունը պարտադրող քուրդ քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել «պաշտոնական դիրքը չարաշահելու» հոդվածով։


«Ես չեմ համարում, որ հանցանք եմ գործել։ Քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների վարչությունում անգլերեն և ֆրանսերեն լեզուներին տիրապետող աշխատակիցներ ընդունելով խտրականություն չենք դնում, իսկ երբ քրդերեն, հայերեն, ասորերեն կամ արաբերեն ենք պահանջում` խտրականությո՞ւն է դառնում»,-ասել է նա։


Դատախազը Դեմիրբաշի համար մինչև 3 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն դատարանն արդարացրել է նրան։


Հիշեցնենք, որ Դեմիրբաշը Սուրում նաև այս լեզուների համար դասընթացներ էր կազմակերպել քաղաքում, ինչը ևս շարժել էր շատերի զայրույթը, քանի որ դա արվել էր առանց համապատասխան մարմինների թույլտվության։


Նա թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, հայերենով տպագրել էր նաև Դիարբեքիրը ներկայացնող զբոսաշրջային ուղեցույցը։ Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաև հայերենով գրված «Բարով եկաք» գրությունը, ինչի պատճառով Դեմիրբաշը դարձյալ «գլխացավանքի» մեջ էր հայտնվել։

Այս տեքստը վերցված է tert.am կայքից, եւ այստեղ օգտագործվում է միայն փորձնական նպատակներով՝ Հայերենի դասական <-> սովետական ուղղագրության թարգմանիչի փորձարկման համար։