Փորձնական wikipedia

improve.am-ից
Պատկեր:Poloz-Mukuch.jpg
Պոլոզ Մուկուչ

Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան, 1881հունվարի 7, Ալեքսանդրոպոլ1931-ի փետրվարի 15, Լենինական), գյումրեցի զվարճաբան-առակախոս:

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։

«Ավետիք Իսահակյան»

Ըստ հասած տեղեկությունների` առևտրական միջնորդի դեր է կատարել: Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել: Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը: Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին:

Պոլոզ Մուկուչն արվեստում[խմբագրել]

Նա, որպես գունագեղ անձնավորություն, գրավել է արվեստի մի շարք գործիչների ուշադրությունը։ Պոլոզ Մուկուչի ժողովրդականության մասին կարող են խոսել նաև հետևյալ փաստերը։ Երբ 1931-ին նա հեռացավ կյանքից, նրա հուղարկավորությանը մասնակցում էր գրեթե ողջ Լենինականը։ Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին մահարձան է կանգնեցրել: Այդ առիթով Խ. Դաշտենցը գրել է. Կաղապար:Քաղվածք

Պատկեր:Poloz Mukuch funeral.jpg
Պոլոզ Մուկուչի թաղումը 1931 թվականին։

Նկարիչ Հակոբ Անանիկյանը ստեղծել է դիմանկարների շարք, որոնց համար նախատիպ է ծառայել Պոլոզ Մուկուչը։ Խաչիկ Դաշտենցն իր «Ֆայտոն Ալեքը» պոեմի հերոսի նախատիպ է ընտրել հենց նրան։

Ավետիք Իսահակյանը Պոլոզ Մուկուչի մասին գրել է. Կաղապար:Քաղվածք 2012հոկտեմբերի 7-ին Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցու բակում բացվեց Պոլոզ Մուկուչի արձանը, որի հեղինակը Նարեկ Սամվելյանն է[1] Կաղապար:Վիքիդարան

Ծանոթագրություններ[խմբագրել]

Կաղապար:Ծանցանկ


Աղբյուրներ[խմբագրել]

  • Հրաչյա Իկիլիկյան, «Գյումրին, Պոլոզ Մուկուչը և երգիծական մանրապատումներ», Երևան, «Հայաստան» հրատ., 1989


Cite error: <ref> tags exist, but no <references/> tag was found