GNU/Linux Install Fest

improve.am-ից

Ծրագրային ապահովումը որպես գործիք

Համակարգչային ծրագրերը կարող են օգտագործվել որպես գաղութացման, փաստացի ճորտացման գործիք՝ ճիշտ այնպես, ինչպես ռումբերը կամ միջազգային վարկերը։ Այսօր հարյուրավոր երկրների տեղեկատվական ենթակառույցները փաստորեն պատանդ են ծրագրային ապահովում ստեղծող որոշ խոշոր ընկերներությունների ձեռքում։ Այդ երկրների բնակիչները՝ նույնիսկ չիմանալով այդ մասին՝ հլու-հնազանդ կերպով տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների տուրք են վճարում այդ ընկերություններին, թեպետ կարող էին այդ գումարներն ուղղել սեփական երկրների զարգացմանը։

Բաց ազատ ծրագրային ապահովում

Փորձենք ազատագրել մեր համակարգիչները վճարովի ծրագրերից
Գոյություն ունեն համակարգչային շարքային օգտագործողների 99%-ի պահանջներին բավարարող անվճար ծրագրեր՝ գրասենյակային, մուլտիմեդիա, համացանցային, գրաֆիկական։ Այդ մարդկանցից շատերը նույնիսկ չեն էլ կասկածում, որ հնարավոր է ունենալ նորմալ աշխատող համակարգիչ առանց Microsoft Windows, Apple օպերացիոն համակարգի կամ էլ առանց Adobe Photoshop գրաֆիկական խմբագրիչի։

Ավելին՝ ազատագրված համակարգիչը շատ ավելի քիչ խնդիրներ կունենա վիրուսների ու լրտեսական ծրագրերի հետ, քանի որ դրանց ճնշող մեծամասնությունը ստեղծված է միայն MS Windows միջավայրում աշխատելու համար։

Հարցեր և Պատասխաններ

Միջոցառում

GNU/LINUX InstallFest Armenia 2011-05

Ազատագրի՛ր համակարգիչդ։

Առաջարկում ենք Ձեզ մասնակցել մի միջոցառման, որի ժամանակ կներկայացվի ԳՆՈւ/Լինուքս համակարգը։ Կարող եք բերել Ձեր համակարգիչը․ մեր մասնագետները կօգնեն տեղադրել ԳՆՈւ/Լինուքս համակարգը, ինչպես նաև կկարգաբերեն Ձեր համակարգիչը, ներառյալ wireless, 3G, dial-up, ֆոնտերը, հայկականացումը։

Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 24-84-11 - 31 հեռախոսահամարով կամ գրել info@improve.am հասցեին՝ նշելով անունը և ազգանունը, հեռախոսահամարը, քաղաքը։ Խնդրում ենք նախապես ծանոթանալ տեխնիկական պահանջների հետ։

Միջոցառումը կներառի հետևյալ փուլերը․

1․ Պրեզենտացիաներ - կներկայացվեն ԳՆՈՒ/Լինուքսը և առհասարակ ազատ ծրագրային ապահովում օգտագործելու առավելությունները, ծրագրային փաթեթները, բաղադրիչները։

2․ Տեղադրում - կցուցադրվի համակարգը և տարբեր ծրագրային փաթեթներ տեղադրելու եղանակը։ Ցանկացողներին կտրամադրվեն տեղադրման փաթեթները` սկավառակներով։

3․ Դեմո - այստեղ մասնակիցները կարող են փորձարկել և ուսումնասիրել արդեն տեղադրված համակարգերը և ուղղել իրենց հարցերը մասնագետներին։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ուշադրություն․ եթե բերելու եք Ձեր ծնկադիր (laptop) համակարգիչը, բերեք նաև հոսանքի ադապտերը/լիցքավորիչը։

Եթե ունեք մեկից ավելի համակարգիչ, ապա բերեք ստորև թվարկված պահանջներին համապատասխանող ամենանոր համակարգիչը՝ նվազեցնելու համար դրայվերների հետ խնդիրների հավանականությունը։

Համակարգային պահանջներ

  • Վեց տարուց քիչ տարիք ունեցող PC-ները կամ չորս տարուց քիչ տարիք ունեցող Mac-երը պետք է որ համապատասխանեն ստորև նշված պահանջներին առանց որևէ խնդրի։
  • PC-համադրելի կամ Apple Mac ծնկադիր կամ սեղանադիր համակարգիչներ
  • AMD կամ Intel պրոցեսսոր - առնվազն 1 GHz
  • առնվազն 512 մեգաբայթ հիշողություն․ խորհուրդ է տրվում 1024 մեգաբայթ (1 GB)
  • առնվազն 5 գիգաբայթ դիսկի ազատ տարածք; խորհուրդ է տրվում 10 գիգաբայթը
  • Նեթբուքերը կամ CD-ROM չունեցող այլ համակարգերը ընդունելի են, քանի որ հնարավոր է տեղադրել Ubuntu Netbook Remix փաթեթը։
  • Ուբունտուն տեղադրելուց հետո գոյություն ունեցող Windows կամ Mac համակարգերի աշխատանքը չի խաթարվի և կշարունակվի կրկնակի ՕՀ կոնֆիգուրացիայով (dual boot)։
  • Վիրուսների կամ լրտեսական ծրագրերի պատճառով չգործող համակարգերը նույնպես կարող եք բերել, քանի որ հնարավորություն կունենաք ամբողջովին ջնջել և վերականգնել Ձեր համակարգչի ներկա համակարգը, ծրագրերը և փաստաթղթերը։

Ազատ տարածք կոշտ սկավառակի վրա Եթե պատրաստվում եք կատարել համակարգերի (օր․՝ Windows և Linux) համատեղ տեղադրում, ապա միջոցառումից առաջ ապահովեք, որ կոշտ սկավառակի վրա առկա լինի 20 գիգաբայթ ազատ տարածք։ Սա կմեծացնի Լինուքսի հատվածի առավելագույն չափը։

Պահուստավորում (backup) Վերջապես, պահուստավորեք Ձեր տվյալները։ Մենք կաշխատենք անել ամեն ինչ, որպեսզի Ձեր տվյալները զերծ մնան ցանկացած վնասից, սակայն միշտ էլ առկա է փոքրիկ հավանականություն այն բանի, որ ինչ-որ բան ճիշտ չի ստացվի։

GNU/Linux InstallFest - ԵՐԵՎԱՆ, ԳՅՈՒՄՐԻ, ՎԱՆԱՁՈՐ

Պատկեր:Պրեզենտացիա Վանաձորում.jpeg
Պրեզենտացիա Վանաձորում

Մայիսի 7-ին Հայաստանի երեք քաղաքներում անցկացվեց GNU/Linux InstallFest՝ տեղադրման փառատոն։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ԳՆՈՒ/Լինուքս օպերացիոն համակարգը, դրա տարատեսակները և համակարգում օգտագործվող ծրագրային փաթեթները։ Պրեզենտացիան իրականացվեց մի քանի անգամ, քանի որ մասնակիցների հոսքը սկսվել էր առավոտյան և շարունակվում էր մինչև երեկո։ Բոլոր երեք քաղաքներում մասնակիցների ընդհանուր թիվը կազմեց 97 մարդ։ Մասնակիցներից ավելի քան 10-ը ԳՆՈՒ/Լինուքս օպերացիոն համակարգին արդեն ծանոթ մասնագետներ էին, ովքեր պատրաստակամորեն օգնեցին կազմակերպիչներին և այլ մասնակիցներին տեղադրման և ցուցադրման գործընթացում։ Արդյունքում ԳՆՈՒ/Լինուքս համակարգի տարբեր տարատեսակներ տեղադրվեցին 18 համակարգիչների վրա։ Մասնակիցները ծանոթացան համակարգի տեղադրման քայլերի հաջորդականությունը ինչպես նաև ստացան տեղադրման փաթեթներով սկավառակներ ինքնուրույն տեղադրելու համար։

Միջոցառման հետ կապված Ձեր հարցերը և առաջարկությունները կարող եք ուղարկել info@improve.am հասցեին։

GNU/Linux InstallFest - ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Մայիսի 21-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ GNU/Linux InstallFest-ի հերթական փուլը։ Միջոցառմանը Ստեփանակերտում մասնակցեցին մոտ 30 հոգի, իսկ ԳՆՈՒ/Լինուքսի Ուբունտու տարատեսակը տեղադրվեց 9 համակարգչի վրա։ Միջոցառումը հետաքրքրություն էր վայելում տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդկանց շրջանակներում։

GNU/Linux InstallFest - ԲարՔեմփ, Երևան 2011

Հունիսի 4-ին «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն մասնակցեց Հայաաստանի Ամերիկյան Համալսարանի տարածքում կազմակերպված ԲարՔեմփ Երևան 2011 «չկոնֆերանսին»։ Միջոցառման ընթացքում «Ինստիգեյթը» կազմակերպել էր ևս մեկ GNU/Linux InstallFest]։ Այցելուներին ներկայացվում էր GNU/Linux օպերացիոն համակարգը, բաժանվում էին ծրագրային տեղադրման փաթեթներ, իսկ ցանկացողները իրենց հետ բերված համակարգիչներում կազմակերպիչների օգնությամբ տեղադրում էին ԳՆՈՒ/Լինուքս օպերացիոն համակարգը։






Լուսաբանում և հղումներ

1 2 3 4 5 6

Հարցազրույց e-ակումբում, Ա1+
Բանավեճ e-ակումբում, Ա1+
Լուսաբանում Արցախ Ստարթ Ափ-ում

Նախաձեռնողներ և աջակիցներ

«Ժառանգ» ՀԿ
«Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն» ՀԿ
Լոռու մարզի Առևտրաարդյունաբերական պալատ
«Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» ՀԿ
Անհատ կամավորներ