Wikipedia project: Խմբագրումների տարբերություն

improve.am-ից
չ (Պաշտպանվեց «Wikipedia project» էջը (‎[edit=sysop] (indefinite) ‎[move=sysop] (indefinite)))
 
(No difference)

Ընթացիկ տարբերակը 22:50, 18 Դեկտեմբերի 2012-ի դրությամբ

Նախագծի մասին

«Վիքիփեդիա․ դպրոցներ և համալսարաններ» նախագիծը պաշտոնապես իրականացվում է 2010 թվականից աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերում և դպրոցներում, իսկ մի շարք բուհեր սկսել են կիրառել Վիքիփեդիան կրթական գործընթացում 2002 թվականից։ Այս շարժման շրջանակներում նախատեսվում է իրականացնել նախագիծը նաև Հայաստանի կրթական հաստատություններում։

Մեր հիմնարժեքները

  • ՎԻՔԻՓԵԴԻԱ․ մենք Վիքիփեդիան համարում ենք քաղաքակրթության կարևոր նվաճումներից մեկը:
  • Ուսումնական գործընթացի գործնականություն և օգտակարություն․ գործնական աշխատանքները կազմում են ուսումնական գործընթացի էական մասը, և կարևոր է, որ այդպիսի աշխատանքները Հայաստանի բուհերում և դպրոցներում կրեն կանոնավոր բնույթ, ենթադրեն համատեղ աշխատանք և ներկայացնեն իրական ուսումնական արժեք։

Մեր նպատակները

  • Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը ավելի ակտիվորեն ներգրավվի Վիքիփեդիայում և քույր նախագծերում Վիքիլսարան, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիբառարան, Վիքիքաղվածք, Վիքիպահեստ, հոդվածներ և աշխատանքներ գրելու գործում, իսկ հայերեն Վիքիփեդիայի օգտագործողները ավելի շատ օգուտ կարողանան քաղել այդ կայքերից։
  • Մենք ցանկանում ենք, որ աշակերտները, ուսանողները, գիտական աշխատանքներ կատարողները իրենց առաջադրանքները, կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքներ կատարեն գործնականում կիրառվող ոլորտներում։ Վիքիփեդիայում և քույր նախագծերում ուսանողները հնարավորություն կունենան զետեղել իրենց աշխատանքները/առաջադրանքները և ստանալ այլ ուսանողների ու դասախոսների գնահատականը/կարծիքը՝ այդպիսով կատարելագործելով նման աշխատանքների որակը։ Իրենց աշխատանքները, հոդվածները Վիքիմեդիայի նախագծերում տեղադրելով՝ ուսանողները ճանապարհ կհարթեն հաջորդ սերնդի ուսանողների համար՝ թողնելով նրանց գիտելիքների/գրականության ավելի համալիր աղբյուրներ։ Միևնույն ժամանակ ուսանողները/աշակերտները ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց առաջադրանքներին՝ գիտակցելով, որ դրանցից օգտվելու են մյուսները։ Այս գործընթացը տիրող զուտ սպառողական մոտեցումից բացի՝ կօգնի զարգացնել նաև ներդնելու, ավելացնելու և զարգացնելու մշակույթը տեղեկատվական ոլորտում։
  • Մենք ցանկանում ենք, որ հայկական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ավելի ակտիվորեն ներգրավվեն համացանցում Հայաստանի իմիջի և հեղինակության ձևավորման հարցում և պայքարեն ապատեղեկատվության դեմ` մեր պատմության, մշակույթի, իրավունքների ճիշտ և պատշաճ ներկայացման միջոցով։
  • Մեր նախագծի առաջնային նպատակն է` ներգրավել կրթական հաստատություններին, սակայն ողջունում ենք բոլոր ցանկացողների մասնակցությունը։

Մեր ուղեգիծը

  • թարգմանել անհրաժեշտ հոդվածները
  • հավաքագրել 10-12 անդամ-հաստատություն, որոնք պատրաստ են ներդրում կատարել Վիքիփեդիայում
  • հայտարարել նախագծի մեկնարկի մասին լրատվամիջոցների, բլոգերի միջոցով
  • շարունակել ներգրավել նոր դպրոցներ և բուհեր․ հանդիպել աշակերտների/ուսանողների և ուսուցիչների/դասախոսների հետ
  • մշակել ներկայացման դասընթացային մոդուլ, որի միջոցով հնարավոր կլինի հեշտությամբ կատարել ներկայացման թեմաների ընտրությունը՝ կախված տվյալ ուսումնական հաստատության հետ համագործակցության փուլից։
  • բուհերի ուսանողների հետ հանդիպումից և ներկայացնելուց հետո կազմակերպել հաքաթոններ, որի ժամանակ կավելացվեն նախապես որոշված թեմաներով հոդվածներ
  • համագործակցության ընթացքում յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում մշտական կապ հաստատել կոնկրետ հետաքրքրված ներկայացուցչի հետ, որն էլ հետագայում կապահովի նախագծի շարունակականությունը տվյալ հաստատությունում և կկարողանա պարբերական տեղեկություններ տրամադրել ընթացքի վերաբերյալ։
  • փոխադարձ կապ հաստատել հովանավորների հետ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ տեղեկատվական ոլորտում
  • հավաքագրել 100-120 անդամ և ազդարարել լրատվամիջոցներով
  • հետագա քայլերը վերանայել և որոշել այս փուլում։

Հիմնադիրներ

Խորհրդատու անդամներ

Նվեր Վիրաբյան, Կրթության ազգային ինստիտուտ
Հայկ Շարխաթունյան, Կրթության ազգային ինստիտուտ
Վարդուհի Մուրադյան, «Ալմանախ» կրթահամալիր
Արտակ Հարությունյան, ԿՏԱԿ
Վարդան Մովսիսյան, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դպրոց
Սամվել Մովսիսյան, «Ապագան բաց է» ՀԿ
Մովսես Հակոբյան, CILP, Internews

Նորություններ

  • 25.02.2011

Ճշտվել է թարգմանության ենթակա էջերի ցանկը Ալեքսեյ Չալաբյանի հետ։

Նախագծի թերթիկի և կայքի տեքստերը ստուգվել են Նվեր Վիրաբյանի կողմից, կատարվելեն անհրաժեշտ փոփոխությունները և ուղղումները։

Արտակ Հարությունյանի աջակցությամբ Վահագն Պողոսյանը հանդիպել է ԿՏԱԿ-ի ղեկավար ներկայացուցիչների հետ և քննարկել դպրոցներում նախագծի իրականացման հնարավորությունները։

  • 02.03.2011

Ալեքսեյ Չալաբյանը և Արման Պողոսյանը հանդիպել են CILP կազմակերպության իրավաբան Մովսես Հակոբյանի հետ և քննարկել Creative Commons լիցենզիան Հայաստանում կիրառելու հետ կապված խնդիրները։

Վահագն Պողոսյանը առաջարկել է բոլոր մասնակիցներին Վիքիփեդիայի հոդվածների թարգմանության «մրցույթի» կազմակերպման գաղափարը «Ինստիգեյթ» ընկերության կամ այլ տարածքում։

  • 03.03.2011

Արման Պողոսյանը և Ասքանազ Թորոսյանը Նվեր Վիրաբյանի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում են ունեցել ՀՀ Կրթության և գիտության փոխնախարարի հետ և քննարկել դպրոցներում և բուհերում նախագծի իրականացման հնարավորությունները։

  • 04.03.2011

Տպվել են նախագծի թերթիկները, պատրաստվել է այս կայքը։

  • 22.03.2011

ԿԱԶԱ հիմնադրամը հանդիպել է Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի արտաքին կապերի և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Քրիստինա Սարգսյանի հետ և քննարկել ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունը։ Ակադեմիան հայտնել է համագործակցության իր պատրաստակամությունը։

  • 03.04.2011

ԿԱԶԱ Հիմնադրամի «Էսպաս» կենտրոնի տարածքում կազմակերպվեց «հաքաթոն»՝ «Վիքիփեդիայի» ուղեցույց հանդիսացող հոդվածների թարգմանություն: Մասնակցում էին թե՛ ուսանողներ, որոնք առաջին անգամ էին սովորում խմբագրում կատարել Վիքիփեդիայում, թե՛ Վիքիփեդիայում բազմամյա փորձ ունեցող ադմինիստրատորներ, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներ։ Հաքաթոնի մասնակիցները միջոցառման ընթացքում թարգմանել են (կամ սկսել են թարգմանել) 17 հոդված առաջնային ցանկից և 4 հոդված երկրորդական ցանկից։ Վիքիփեդիայի ադմինիստրատոր Ալեքսեյ Չալաբյանի գնահատմամբ՝ հաքաթոնի արդյունքները և՛ որակապես, և՛ քանակապես գերազանցեցին սպասելիքները։

Դիտել լուսանկարները։



  • 08.04.2011

Ալեքսեյ Չալաբյանը և «Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոնի» ներկայացուցիչներ Նունե Բադալյանն ու Վահագն Պողոսյանը հանդիպում ունեցան Ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Վիքիփեդիան, նրա արժեքները և դերը, այս նախագիծը, օգտվելու և խմբագրելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում արդեն մանրամասն կբացատրվեն խմբագրելու կանոնները և այս նախագծի շրջանակում Վիքիփեդիան օգտագործելու հնարավորությունները։

  • 18.09.2011

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Սուսաննա Մկրտչյանը, Ալեքսեյ Չալաբյանը, Մարո Աղազարյանը, Արմեն Գրիգորյանը, Հայկազ Բաղյանը, Մհեր Բեքարյանը, Վահագն Պողոսյանը, Արմենուհի Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված քայլերը և հետագա ծրագրերը։ Կայացված որոշումները արտացոլված են որպես ուղեգծի համալրում։

  • 30.10.2011

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» տարածքում կազմակերպվեց Վիքիփեդիայի համալրում, որին մասնակցեցին շուրջ 15 հոգի՝ ուսանողներ, աշակերտներ, տարբեր ոլորտի մասնագետներ։ Այս անգամ միջոցառումը նվիրված էր հայերեն Վիքիփեդիայի կարևորագույն հոդվածների ավելացմանը։

  • 23.06.2012

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» տարածքում կազմակերպվեց Վիքիփեդիայի համալրման ևս մեկ միջոցառում։

  • 02.12.2011

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» ներկայացուցիչներ Արմենուհի Պետրոսյանը և Վահագն Պողոսյանը այցելեցին Անանիա Շիրակացու անվան ճեմարան, որտեղ հավաքված շուրջ հիսուն դպրոցականներին ներկայացվեց Վիքիփեդիան, պատմությունը և առկա խնդիրները։ Դպրոցականները հետաքրքրվածություն դրսևորեցին ներկայացվածի վերաբերյալ՝ տալով մի շարք հարցեր։ 2012թ. հունվարին նախատեսվում է անցկացնել գործնական պարապմունք նույն դպրոցում, որտեղ աշակերտներին տեղում կուսուցանվի, թե ինչպես կարելի է խմբագրում կատարել Վիքիփեդիայում։

  • 08.09.2012

Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում սեպտեմբերի 8-ին և 9-ին տեղի ունեցավ Վիքիկոնֆերանս Երևան 2012 միջոցառումը։ Վիքիկոնֆերանս Երևան 2012-ը Վիքիպեդիայի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալՎիքիմեդիա հիմնադրամի նախագծերին, հայաստանյան և այլ երկրների վիքիպեդիացիների փորձին և ներկայացնել իրենց տեսակետը և գաղափարները: Միջոցառման նպատակն էր աջակցել Վիքիպեդիայի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ վիքիպեդիացիների շարքերը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում: Կոնֆերանսի նկարները հասանելի են http://s635.photobucket.com/albums/uu79/bekaryan/?albumview=slideshow

  • 16.09.2012

Սեպտեմբերի 16-ին Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոնի տարածքում տեղի ունեցավ Վիքիպեդիայի համալրման հերթական միջոցառումը, որին մասնակցեց մոտ 13 մարդ։ Ներկա էին նաև Վիքիպեդիայի ադմինիստրատորներ Սուսաննա Մկրտչյանը և Մհեր Բեքարյանը։ Մասնակիցները շուրջ 7-8 նոր հոդվածով համալրել են Վիքիպեդիան։

  • 29.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 29-ին Գավառի Պետական համալսարանում տեղի ունեցավ վորքշոփ` Սուսաննա Մկրտչյանի, Երջանիկ Գալստյանի և Արմեն Միրզոյանի մասնակցությամբ: Հոդվածը կարդալու համար այցելեք http://www.gsu.am/index.php?go=news&news=225

Հետադարձ կապ

Էլ-փոստ` info@improve.am
Հեռ.` (10) 24 84 11 - 31